Քուրդ դերձակի մոդելավորած աշխարհի ամենամեծ տաբատը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում
Շվեյցարաբնակ քուրդ դերձակ-մոդելավորող Խվենդեկաթ Քելեշը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ կարելով աշխարհի ամենամեծ տաբատը, փոխանցում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ տաբատի երկարությունը կազմում է 70 մ, քաշը՝ 700 կգ, իսկ կայծակաճարմանդի ընդհանուր երկարությունը՝ 16մ:
Տաբատը նախատեսված է 180 մ հասակ ունեցող մարդու համար:
44-ամյա քուրդ դերձակ-մոդելավորողը տաբատը պատրաստել է 8 ամսում: Ընդհանուր առմամբ, պատրաստման համար ծախսվել է 4.500 շվեյցարական ֆրանկ (4.900 դոլար):
Տաբատի ցուցադրությունից ստացված հասույթը Քելեշը տրամադրելու է շրջակա միջավայրի մաքրության համար գործող հաստատություններին:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Պերուից մի դերձակ-մոդելավորողի: 2019թ. նրա պատրաստած ջինսե տաբատի երկարությունը կազմում էր 65.5 մ, իսկ լայնությունը՝ 42.6 մ:
Կարծիքներ