Մահացել է Թուրքիայի իշխող կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը

Մահացել է Թուրքիայի իշխող կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը

Ստամբուլում երկարատեւ ու ծանր հիվանդության հետեւանքով մահացել է ստամբուլահայ հայտնի լրագրող, իշխող կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանը։

Մարգար Եսայանի մահվան մասին Twitter-ի իրենց էջերում գրել են Թուրքիայի նախագահը, խորհրդարանի նախագահը եւ մի շարք նախարարներ ու պատգամավորները։

Թուրքիայի առողջապահության նախարարը Մարգար Եսայանի մահվան հետ կապված ցավակցություն է հայտնել Ստամբուլի հայ համայնքին ու նրա հարազատներին ու մտերիմներին։

Մարգար Եսայանը 51 տարեկան էր, երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում