Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից

Հոկտեմբերի 12-ին, ժամը 01:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքից Փամբակ գյուղ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարները Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին Ս. Մ.-ին (ծնված 1987 թ․) պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 15 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում