Պենտագոնը հայտնել է, որ Իսրայելին THAAD համակարգ մատակարարելու մասին որոշում դեռ չի կայացվել
Միացյալ Նահանգները դեռ որոշում չի կայացրել THAAD (Terminal High Altitude Area Defense) հակահրթիռային պաշտպանության համակարգը Իսրայելին փոխանցելու վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
«Որոշումը դեռ ընդունված չէ», - ասել է Պենտագոնի խոսնակը՝ պատասխանելով հնարավոր մատակարարման մասին մամուլում հայտնված տեղեկատվությանը մեկնաբանելու խնդրանքին։
Ավելի վաղ Ynet լրատվական պորտալը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է արագորեն նման համակարգ փոխանցել հրեական պետությանը՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Իրանից հնարավոր բալիստիկ հրթիռային հարձակումը հետ մղելու համար։
Կարծիքներ