Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ

Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կարծես թե արդեն հստակ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լքելու է Հայաստանը ու տեղափոխվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Բանն այն է, որ Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, որպեսզի վերջինս այնտեղ նշանակվի ԱՍՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մակունցի ագրեմա­նը դեռեւս չի հաստատվել, բայց ԱՄՆ-ից դրական արձագանքներ կան, Մակունցի կենսագրությունը անբիծ է, ու նորմալ են վերաբերվել նրա՝ դեսպան նշանակվելուն:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ մինչեւ ամառ Լիլիթ Մակունցն արդեն կլքի իրենց ու կհեռանա Հայաս­տանից: Խմբակցությունում այդքան էլ ոգեւորված չեն այս որոշումով քանի որ, շատերի կարծիքով, Մակունցին հաջողվել էր որպես խմբակցության ղե­կավար շատ հարցերին լուծումներ գտնել:

Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վա­րուժան Ներսիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Ներսիսյանը համարվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը, ինչի համար էլ, կարծես թե, իշխանություններ նպատակ ունեն նրան հեռացնել այդ պատասխանատու պաշտոնից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում