Ռուսաստանում կատարել են կորոնավիրուսի ավելի քան 108 մլն թեստ
Ռուսաստանցի բժիշկները կատարել են կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 108 միլիոն թեստ, փետրվարի 19-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 108,3 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Անցած օրը կատարվել Է 374 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի 19-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի կասկածանքով բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 604,3 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ