Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնությունը փոխել է լեգիոներների սահմանափակումը

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնությունը փոխել է լեգիոներների սահմանափակումը

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն դիվիզիոնը (Pro-League) փոխել է արտասահմանցի խաղացողների ներկայիս սահմանափակումը։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հաջորդ մրցաշրջանից 25 հոգանոց թիմերը կկարողանան իրենց հայտացուցակում ընդգրկել 10 արտասահմանցի խաղացողների։ Ներկայումս յուրաքանչյուր ակումբ կարող է ունենալ ոչ ավելի, քան 8 արտասահմանցի խաղացող։

Ընդ որում, 10 արտասահմանցի խաղացողներից երկուսը պետք է լինեն մինչև 21 տարեկան (2003-ից ոչ մեծ): Սաուդյան ակումբները կկարողանան դաշտ դուրս բերել մինչև 8 օտարերկրացու միաժամանակ:

Այս տարի թանկարժեք արտասահմանցի ֆուտբոլիստների հոսք է գրանցվել Սաուդյան Արաբիայի Պրոֆի Լիգա, որի պատճառը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն անցած դեկտեմբերին «Ալ Նասր» տեղափոխվելն էր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում