Դիակների վրա լայքեր հավաքելը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տարերքն է

Դիակների վրա լայքեր հավաքելը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տարերքն է

Եթե կա դիակի թեմա, դիակների նկար կամ դիակների թիվ, ապա Միշիկը դրա մասին պետք է ստատուս գրի, ստի և լայք հավաքի` փորձելով հուզել ու խեղել հասարակության նյարդերը։

Այսօր համացանցում հայտնված դիահերձարաններում եղած մարմինները մշակված են և հաշվառված, դրանց մասին բոլոր տվյալները հասանելի են բոլորին` այդ թվում կորուստ ունեցած հարազատներին։ Բայց Միշիկը կրկին ամենաստոր կերպով ստում է, թե զոհերի մարմիններ են թաքցվել, զոհերի թիվ է թաքցվել։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:

Միշիկը դիակների վրա լայք հավաքելու մոլուցքով տարված նույնիսկ չի ուզում տրամաբանությանը ուժ տալ` հասկանալու, որ չէր կարող դիահերձարանում մարմին պահվել ու կորուստ ունեցած հարազատին այն չհանձնվեր այսքան ժամանակ։ Նման աբսուրդ միտք հնչեցնող մարդիկ իրենք իրենց հարցրե՞լ են, թե հանուն ինչի՞ չեն հանձնվել մարմինները… որ հարազատները պարբերաբար ցույցեր անե՞ն ու ճանապարհ փակե՞ն։

Պատասխանատուները բազմիցս արդեն հայտարարել են, որ դիահերձարաններում մնացած մարմինները հաշվառված են, իդենտիֆիկացված ու ՍՊԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՎԵՐՑՆԵՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Երևի պետք է առանց կոռեկտություն պահելու հայտարարվեր, որ հարազատները պարզապես հրաժարվում են վերցնել մարմինները, որովհետև չեն հավատում, որ իրենց զավակը զոհվել է կամ սպասում են նոր մասունքների հայտնաբերմանը…

Ի դեպ Միշիկի դեպքում դիակի վրա լայք հավաքելը նոր պրակտիկա չէ։ Այս անձը յուրաքանչյուր ողբերգության դեպքում սկսում է կեղծել և ուռճացնել ամեն երևույթ, ինչը հոգեպես կտանջի ու կհալածի հասարակությանը, կլարի մարդկանց` առանց այդ էլ մաշված նյարդերը։ Այս նպատակով էր Միշիկը ստում, թե զոհերի թիվը գերազանցում է 5700֊ը, այնինչ այն չի անցնում 4000֊ը։
Այս նպատակով էր Միշիկը ուռճացնում կորոնավիրուսի մահվան ելքերով դեպքերի թիվը։ Ու այս կեղտոտ նպատակի համար նա կիրառում է իր ողջ մեդիապորտֆեյլը, կիրառում է իր ձեռնասուն քարոզիչներին ու ստատուսագիրներին, իր անձնական օգտագործման հեռուստաալիքն ու կայքերը։

Միշիկը դիակների մոլագար է։ Միշիկին պետք է հնարավորինս շատ դիակ, հնարավորինս արյունոտ դիակներով նկարներ, ավելի շատ ցավ ու ավելի շատ ողբերգություն, որ դրանց մասին ստատուս գրելուց ավելի շատ լայք հավաքի։ Թքած, թե ստում է ու խեղաթյուրում իրականությունը։ Այս դիակապտիչի համար կարևորը Հայաստանի բնակչությանը հոգեխանգարմունքի հասցնելն է, ու դրա համար նա պատրաստ է ցանկացած կեղծիքի, ցանկացած ստի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում