Հայտնի են «Օմիկրոն» շտամի ախտանշանները
«Օմիկրոն» շտամով հիվանդների մոտ նկատվում են «անսովոր ախտանիշներ», դրանք տարբերվում են «դելտա» շտամի ախտանիշներից։ Այս մասին BBC-ի եթերում հայտարարել է ՀԱՀ-ի բժշկական ասոցիացիայի ղեկավար Անժելիկա Քեթզին։
Նա նշել է, որ ախտանիշների փոփոխությունները սկսել է նկատել նոյեմբերի 18-ից։
«Ամեն ինչ սկսվել է 33 տարեկան հիվանդից։ Նա ինձ ասաց, որ վերջին օրերին զգում է սաստիկ հոգնածություն։ Նա բողոքում էր մարմնի ցավից ու թեթև գլխացավից», – ասել է Քեթզին ։
Նա նաև հավելել է, որ մի հիվանդի մոտ «կոկորդի քերոց է եղել», բայց հազ չի եղել։ Հիվանդի մոտ համի ու հոտի կորուստ չի զգացվել։
Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին օրերին Հարավային Աֆրիկայում գրանցված COVID-19 դեպքերի գրեթե երեք քառորդը «Օմիկրոն» շտամ է եղել:
«Ես լիովին վստահ եմ, որ Եվրոպայում շատ մարդիկ արդեն ունեն այդ վիրուսը», – ասել է Քեթզին ՝ հավելելով, որ մոտ ժամանակներս, իր կարծիքով, հիվանդության դեպքերի աճ կլինի:
Կարծիքներ