Քննարկվել է գերության մեջ գտնվող մեր 38 հայրենակցի վերադարձի հարցը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ որպես Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ գործընկերների հետ խորհրդարանում հանդիպել է Չեխիայի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորությամբ երկօրյա այցով Երևանում գտնվող չեխ գործընկերների հետ։
«Քննարկել ենք 44-օրյա պատերազմի հետևանքով դեռևս գերության մեջ գտնվող մեր 38 հայրենակիցների վերադարձին, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային և կրոնական կոթողների ոչնչացմանը վերաբերող հարցեր՝ ակնկալելով քաղաքական և դիվանագիտական աջակցություն։
Քննարկեցինք նաև մեդիա ոլորտում համագործակցության հնարավորությունները, վիզաների ազատականացմանը վերաբերող հարցեր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանը։
Կարծիքներ