Իսրայելի հրթիռային հարձակման հետևանքով մեկ սիրիացի զինվոր է զոհվել

Իսրայելի հրթիռային հարձակման հետևանքով մեկ սիրիացի զինվոր է զոհվել

Առնվազն մեկ սիրիացի զինվոր է զոհվել, ևս հինգը վիրավորվել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին իսրայելական օդային հարվածների հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է SANA գործակալությունը ՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը։

Նրա խոսքով՝ հարձակմանը ի պատասխան՝ սիրիական ՀՕՊ համակարգերը կրակ են բացել մայրաքաղաքի օդային թիրախների ուղղությամբ։ Նշվում է, որ հարվածի հետևանքով նյութական վնաս է հասցվել։

Սիրիայի վրա հրթիռային հարձակման փաստը հաստատել են նաեւ Իսրայելում՝ նշելով, սակայն, որ Դամասկոսն առաջինն է արձակել հրթիռը։ «Ի պատասխան Սիրիայից ավելի վաղ արձակված զենիթահրթիռի, մենք  խոցել ենք Սիրիայում ցամաքային-օդ մարտկոցներ, այդ թվում՝ ռադարներ և հակաօդային կայանքներ», - ասվում է իսրայելական բանակի մամուլի ծառայության Twitter-ում :

Իսրայելի զինված ուժերը պարբերաբար ավիահարվածներ են հասցնում Սիրիայում իրանական ուժերի և իրանամետ կազմավորումների դիրքերին։

   

 

   

 ​​​​​​​

   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում