Վահան Քերոբյանը ցավակցություն է հայտնել Սերգո Կարապետյանի մահվան առիթով
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցավակցություն է հայտնել Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան առիթով: Այս մասին տեղեկացանք Էկոնոմիկային նախարարության տարածած հաղորդագրությունից:
«Խորը ափսոսանքով տեղեկացա Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան մասին:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից հայտնում եմ մեր անկեղծ ցավակցությունը Սերգո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին։
Կորստի այս ծանր պահին ընդունեք մեր վշտակցությունն ու զորակցությունը»,- ասել է Քերոբյանը:
Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին:
Կարծիքներ