«Փյունիկ»-ը նոր պաշտպան ունի
Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 25-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դարբինյանը Տոլյատիի ակադեմիայի սան է։ Հանդես է եկել «Սամարա», «Շիրակ», «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» ակումբներում։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:
Կարծիքներ