ԱՀԿ-ն հայտնել է, թե կորոնավիրուսի 3 մուտացիաներից յուրաքանչյուրը քանի երկրում է հայտնաբերվել
Կորոնավիրուսի՝ Բրիտանիայում հայտնաբերված շտամն արդեն տարածվել է առնվազն 70 տարբեր երկրներում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա զեկույցը:
Զեկույցում ևս 10 երկիր է ընդգրկվել՝ ավելանալով նախկինում հայտնիներին: Ըստ ԱՀԿ-ի՝ տվյալ շտամով վարակման ինտենսիվությունը նվազում է գրանցել Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Իռլանդիայում և Նիդերլանդներում:
Բացի այդ, հաղորդվում է, որ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված մեկ այլ մուտացիան տարածվել է 31 երկրում: Վիրուսի այս տեսակի հայտնաբերման դեպքեր չեն արձանագրվել միայն Հարավարևելյան Ասիայում:
Բրազիլիայում հայտնաբերված մուտացիայով վարակման դեպքեր են գրանցվել 8 երկրում:
Կարծիքներ