50-ամյա Աշոտ Հովսեփյանի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր անհայտ ծագման օղի. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

50-ամյա Աշոտ Հովսեփյանի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր անհայտ ծագման օղի. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալված 50-ամյա Աշոտ Հովսեփյանի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տանը իրավապահները հայտնաբերել են մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղի։ Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել իրավապահ մարմիններին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում