Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշմամբ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ: Դատարանը հրապարկել է որոշումը՝ մերժելով պաշտպանական կողմի բողոքը։
Առուշանյանի պաշտպանական կոմղը բողոքարկում էր Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը։
Պաշտպանական կողմը պահանջում էր Գորիսի համայնքապետին գրավի դիմաց ազատ արձակել՝ գրավի չափ առաջարկելով առնվազն 80 մլն դրամը։
Կարծիքներ