Սալիվանը եւ Ստոլտենբերգը քննարկել են ՌԴ-ի հետ Ուկրաինայի շուրջ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց Է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ: Այդ մասին հաղորդում Է Սպիտակ տունը:
«Նրանք քննարկել են Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը ապաԷսկալացման դիվանագիտական ճանապարհը գտնելու համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի նախագահի վարչակազմում ընդգծել են ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների տարածքները ցանկացած սպառնալիքից պաշտպանելու պատրաստակամությունը, այդ թվում՝ արեւելյան թեւն ամրապնդելու ճանապարհով: Նշվում Է, որ կողմերը զրույցի ընթացքում ընդգծել են հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ