Դուք նոր ՀՀԿ-ն եք՝ ցեխոտ փողոցների, ցածր թոշակների, տանկերի միջից գողացած բենզինի, մետալալոմը զենքի տեղ «խուրդած» կուսակցություն. Ալեքսանյան

Դուք նոր ՀՀԿ-ն եք՝ ցեխոտ փողոցների, ցածր թոշակների, տանկերի միջից գողացած բենզինի, մետալալոմը զենքի տեղ «խուրդած» կուսակցություն. Ալեքսանյան

Ազգային ժողովի նիստում Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների քաղաքական անցյալին, նրանց կապերին նախկին իշխող ուժի հետ, ինչպես նաև սոցիալական ու պաշտպանական ոլորտների խնդիրներին։

Ալեքսանյանը հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցության անդամների մեծ մասն ուղղակի կամ անուղղակի կապեր ունի նախկին իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ.

«Նախ եկեք ֆիքսենք, որ դուք նոր «Հանրապետական» կուսակցությունն եք»։

ԱԺ փոխնախագահը թվարկեց խմբակցության մի շարք անդամների (պարոնայք Կարապետյան, Դարբինյան, Թամրազյան, Մնացականյան, Ղազարյան, Մանուչարյան, Մանուկյան, Ասլանյան և տիկին Ավետիսյան), որոնք կա՛մ հանդիսացել են կուսակցության անդամներ, կա՛մ նրանց հայրերը զբաղեցրել են բարձր պաշտոններ նախկին իշխանությունների օրոք։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում