Բիթքոինի փոխարժեքը հասել է ռեկորդային ցուցանիշի
Բիթքոինի փոխարժեքն աճել է օրական ավելի քան երեք տոկոսով և հասել 57.59 հազար դոլարի, որը ռեկորդային է մայիսի սկզբից ի վեր: Այդ են վկայում Binance բորսայի տվյալները:
Բիթքոինի գնի բարձրացման վրա կարող էին ազդել Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) և ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) ղեկավարների մեկնաբանություններն առ այն, որ որ մտադիր չեն արգելել բիթքոինը, նշել է CNBC-ն:Բացի այդ, գների աճին կարող էր նպաստել նաև Volt Bitcoin Revolution ETF-ի վերաբերյալ SEC-ի վերջին որոշումը: Կարգավորողը հավանություն է տվել տարբեր ներդրողներին վաճառել այն ընկերությունների բաժնետոմսերը, որոնք իրենց մնացորդների վրա պահում են կրիպտոարժույթի զգալի մասը:
Բիթքոինը սեպտեմբերի համեմատ աճել է 31 տոկոսով, իսկ տարվա կտրվածքով՝ 98 տոկոսով: Որոշ կանխատեսումների համաձայն՝ բիթքոինի արժեքը կաճի մինչև 100 հազար դոլար։00
Կարծիքներ