Արտակարգ դեպք Երևանում. ռուսական համարանիշերով բեռնատարը կոտրել է գազատարի խողովակները, սկսվել է գազի արտահոսք
Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն գյուղի 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակներին, կոտրել մի քանիսը, ինչի պատճառով առկա է գազի արտահոսք:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը եղել է Երևանի բնակիչ 36-ամյա Կարուշ Մ.-ն, ով վարելիս է եղել Foton մակնիշի ռուսական համարանիշերով բեռնատարը, բարձված շինարարության համար օգտագործվող պարագաներով:
Մեքենան, գազատար խողովակի տակով անցնելիս, բախվել է դրանց և կոտրել:
Կարծիքներ