Ինչու Արցախում ինտերնետ չկա
Արցախում համացանցի անջատման պատճառը վթարն է՝ մալուխները կտրում են մարդիկ։
Վերջին 2 օրերին Արցախում համացանցի անջատումը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Մատակարար ընկերությունում ցրելով ասեկոսեները՝ նշում են, որ պատճառը վթարն է, ինչպես զինադադարից հետո տեղի ունեցած համարյա բոլոր խափանումների դեպքում:
Օպտիկամանրաթելային մալուխի վնասվելը շատ դեպքերում կապված է մարդկային գործոնի հետ: Ցավալի է, բայց փաստ՝ այն մեր հայրենակիցներն են կտրում, տանում՝ կարծելով, թե մալուխի մեջ գունավոր մետաղ կա. այդ գողությունների պատճառով է, որ օրեր շարունակ Արցախը զրկվում է համացանցից:
Կարծիքներ