Սերխիո Ռամոսի գործակալը հաջորդ շաբաթ կմեկնի Մանչեսթեր
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի գործակալ Ռենե Ռամոսը հաջորդ շաբաթ մեկնելու է Մանչեսթեր, հաղորդում է Todofichajes։
Հաղորդվում է, որ իսպանացի պաշտպանը բանակցություններ է վարելու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Կա հավանականություն, որ Ռամոսը ամռանը կմիանա ՄՅՈՒ-ին։
34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո։
Ռամոսը մի քանի օր առաջ ենթարկվել է ծնկի վիրահատության ու բաց է թողնելու 4-ից 6 շաբաթ։ Իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Պարի Սեն Ժերմենը»։
Կարծիքներ