Հայ մրցավարը կսպասարկի Բոսնիա և Հերցեգովինա-Ռումինիա խաղը
Ֆուտզալի Բոսնիա և Հերցեգովինայի և Ռումինիայի հավաքականների միջև խաղը կսպասարկի հայ մրցավարը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարտի 10-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում, կկայանա ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2022 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումը Բոսնիա և Հերցեգովինայի և Ռումինիայի հավաքականների միջև: Հանդիպումը սպասարկող մրցավարների թվում է նաև ՀՖՖ մրցավար Արման Ալաբերքյանը:
Կարծիքներ