Բրազիլիայի փոխնախագահը վարակվել է COVID-19-ով
Բրազիլիայի փոխնախագահ Ամիլտոն Մոուրաուի մոտ հայտնաբերել են կորոնավիրուսային ինֆեկցիա: Այս մասին հայտնում է G1 պորտալը՝ վկայակոչելով նրա մամուլի ծառայությանը:
Քաղաքական գործչի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 67-ամյա Մոուրաուի մոտ COVID-19-ի ախտորոշման թեստի դրական արդյունքը հաստատվել է կիրակի՝ դեկտեմբերի 27-ին: Հայտնել են, որ նա մեկուսանալու է Ժաբուրու պալատի իր նստավայրում:
Մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ փոխնախագահն իրեն լավ է զգում:
Կարծիքներ