Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով ու բարձր ջերմությամբ
Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով ու բարձր ջերմությամբ, հայտնում է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Նա նշել է, որ փոքրիկը նախ ընդունվել է Մեղրիի ԲԿ, ստացել առաջին բուժօգնություն, ապա ուղղաթիռով տեղափոխվել Երևան:
Վիճակը ներկա պահին գնահատվում է միջին ծանրության:
«Սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել 2.5 ժամվա ընթացքում, սովորական դեպքում դա կտևեր 16 ժամ, ինչն էլ թույլ է տվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին արագ անցնել բուժման պրոցեսին ու փրկել հերթական կյանքը», - հայտնել է Դերձյանը։
Կարծիքներ