Հնդկաստանում առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսի մոտ 200 հազար դեպք է գրանցվել

Հնդկաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով է վարակվել 199 376 մարդ, մահացել է ավելի քան 1000 մարդ։ Սա երկրում պանդեմիայի սկսվելուց ի վեր մեկ օրում վարակման և մահվան դեպքերի ամենամեծ ցուցանիշն է, հայտնում է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը։
Վարակակիրների թվի զգալի աճը Հնդկաստանում շարունակվում է արդեն 36-րդ օրը, ինչի հետևանքով բուժվողների թիվը 135․9 հազարից հասել է ավելի քան 1․4 միլիոնի։
Հնդկաստանն աշխարհում երկրորդն է հիվանդացության մակարդակով։ ԱՆ վերջին տվյալներով՝ երկրում մինչ օրս արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 14 մլն դեպք, մահացել է 173 հազար պացիենտ։
Վարակակիրների մեծ մասը բաժին է ընկնում Մահարաշտրա նահանգին․ վերջին մեկ օրում արձանագրված դեպքերից 58․9 հազարն այս նահանգում են։
Կարծիքներ