Կլինի՞ որևէ որոշում այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու իրավունքը վերականգնելու մասին. Մարուքյան
«Այս մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները և տարհանվել ռուս խաղաղապահների կողմից՝ առանց որևէ տարրական իրերի»։
X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում հրապարակելով տեսանյութ, այս մասին գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ նիստ է սպասվում։
«Կլինի՞ որևէ որոշում այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու հիմնարար իրավունքը վերականգնելու մասին, թե՞ ոչ, կախված է առաջին հերթին Ռուսաստանից:
Ռուս խաղաղապահները ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններից տարհանել են 5 հազար մարդու՝ որոնց Ադրբեջանը նպատակ ուներ իրենց տարածքում էթնիկ զտումների ենթարկել»,-հավելել է Մարուքյանը՝ նշելով, որ տեսանյութը վերցված է ՌԴ ՊՆ էջից:
Կարծիքներ