Գերմանիան առանց կանցլերի․ Անգելա Մերկելը նոր դարաշրջան է մտել որպես հանդիսատես
«Գերմանական խորհրդարանի նոր դարաշրջանում նա մտավ որպես հանդիսատես»: Նման վերնագրերով համաշխարհային մամուլը գնահատել է Բունդեսթագի 20-րդ գումարման առաջին նիստը, և դե ֆակտո թոշակի է ուղարկել Անգելա Մերկելին, որը վերջին 16 տարում զբաղեցնում էր կանցլերի պաշտոնը:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհակալություն է հայտնել Անգելա Մերկելին և նրա կառավարությանը կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում աշխատանքի համար, բարձր է գնահատել նախարարների կաբինետի ներդրումը Գերմանիայում և ԵՄ-ում վիրուսի տարածման դեմ պայքարում:
Գերմանիայի 20-րդ գումարման Բունդեսթագը (ԳԴՀ խորհրդարան) երեքշաբթի հիմնադիր նիստ է անցկացրել Բեռլինում։ Պատգամավորները Բունդեսթագի նոր նախագահ են ընտրել 53-ամյա Բերբել Բասին (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն): Ավելի վաղ Շտայնմայերը Մերկելին խնդրել էր շարունակել Գերմանիայի կանցլերի պարտականությունները մինչև իրավահաջորդի նշանակումը:
Գերմանիայի հիմնական օրենքի 69-րդ հոդվածի համաձայն ՝ Գերմանիայի կանցլերը և կառավարության նախարարները պետք է վայր դնեն լիազորությունները Գերմանիայի նոր գումարման Բունդեսթագի առաջին նիստի պահից:
Կարծիքներ