Ռուսաստանի Սեւծովյան նավատորմը նշում է իր 238-ամյակը
Ռուսաստանի Սեւծովյան նավատորմն իր 238-ամյակը նշում Է աննախադեպ իրադրության պայմաններում, երբ ստիպված Է հետեւել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նավերի ավելացող քանակին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել են ծովակալները, որոնք ավելի վաղ հրամանատարություն են արել այս օպերատիվ-ռազմավարական միավորումում:
Ռուսաստանի Սեւծովյան նավատորմը մայիսի 13-ին նշում Է իր ստեղծման 238-րդ տարեդարձը: Սեւծովյան նավատորմի հրամանատար (1996-1998 թթ.) Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի պետ եւ նավատորմի առաջին փոխհրամանատար (1998-2005 թթ.) Վիկտոր Կրավչենկոն Սեւ ծովում ՆԱՏՕ-ի նավերի հետ կապված իրադրությունը համարել Է աննախադեպ:
«Աննախադեպ իրադրություն Է, երբ Սեւ ծով, մերձսեւծովյան պետությունների ներքին ծով են մտնում օտարերկրյա նավերը»,-ասել Է Կրավչենկոն: Նա հիշեցրել Է, որ նույնիսկ Խորհրդային Միության ժամանակներում նման քանակությամբ նավերի մուտքեր չեն եղել: Ծովակալի խոսքով՝ դա կարող Է կապված լինել այն բանի հետ, որ մերձսեւծովյան երկրների մեծ մասը՝ Ուկրաինան, Վրաստանը, Բուլղարիան եւ Ռումինիան, այսօր բարեկամաբար չեն տրամադրված Ռուսաստանի նկատմամբ եւ այդ պատճառով ՆԱՏՕ-ի մյուս երկրներին հրավիրում են համատեղ վարժանքներին մասնակցելու համար:
Սեւծովյան նավատորմն իրադրությունը վերահսկողության տակ Է պահում եւ հետեւում Է հյուրերին, նշել Է Կրավչենկոն: Նրա խոսքով՝ ներգրավվում են ոչ միայն նավերը, այլեւ ռադիոտեխնիկական միջոցները, ինչպես նաեւ ավիացիան:
Ինչպես նշել Է Սեւծովյան նավատորմի մեկ այլ նախկին հրամանատար (1998-2002 թթ.) ծովակալ Վլադիմիր Կոմոյեդովը, ՆԱՏՕ-ի երկրների, առաջին հերթին ամերիկացիների, նման գործելակերպը կապված Է նրանց անքաղաքավարության հետ: Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ Սեւծովյան նավատորմը Ղրիմի զորքերի խմբավորման հետ միասին կարող Է ոչ միայն հարված հասցնել եւ ոչնչացնել հակառակորդին, այլեւ «բարոյալքել եւ նրան հասցնել մինչեւ շրիշակի, մինչեւ վատերվեյսի մակարդակի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ