2021 թվականին սպասվում է 3.2 տոկոս տնտեսական աճ․Ատոմ Ջանջուղազյան
Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ընթացքում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի նախագծում վերանայվել է տնտեսական աճի կանխատեսումը․ 4.8 տոկոս տնտեսական աճի փոխարեն նախատեսվում է ունենալ 3.2 տոկոս աճ։
Ֆինանսների նախարարն ընդգծեց՝ այնպես չէ, որ այդ 3.2 տոկոսը աճը ամենահեշտ սպասվող կամ որևէ ջանք չպահանջող տնտեսական արդյունքն է։ Ըստ նախարարի՝ այդ ցուցանիշը ևս պահանջում է քրտնաջան աշխատանք։
Կարծիքներ