Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին ներկայացվեց 2000-ից ավելի ստորագրություններով խնդրագիրը. Օrer.eu

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին ներկայացվեց 2000-ից ավելի ստորագրություններով խնդրագիրը. Օrer.eu

Այսօր Չեխիայի խորհդրարանի Պատգամավորների պալատի Խնդրագրերի հանձնաժողովին ներկայացվեց հայ եւ չեխ իրավաբանների կազմակերպած միջնորդագիրը՝  Չեխիայի 2016  քաղաքացիների ստորագրություններով։ Միջնորդագրով  Չեխիայի նախագահից, վարչապետից, խորհրդարանականներից ու սենատորներից, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարից պահանջվում է դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության։ Խնդրագրի ներկայացման քաղաքացիական նախաձեռնության հեղինակներ են PLICKA & PARTNERS իրավաբանական ընկերության իրավաբանները և MARLENKA ընկերության մենեջերը,  որոնք միջնորդեցին չեխական իշխանություններին՝ դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ներկայիս իրավիճակը, որտեղ Ադրբեջանը եւ Թուրքիան Սիրիայի և Լիբիայի ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ հարձակվեցին չճանաչված Արցախի Հանրապետության վրա ՝ կասետային ռումբերով թիրախավորելով եւ ոչնչացնելով խաղաղ բնակչությանը, Չեխիայի քաղաքացի հայերն ու չեխերը նախաձեռնեցին այս ստորագրահավաքը։ Բացի գրավոր միջնորդագրից, ստորագրությունները հավաքվել են նաև Չեխիայի Հայ երիտասարդների ասոցիացիայի կողմից կազմված առցանց խնդրագրի շրջանակներում: Մինչ օրս առցանց ստորագրահավաքը ստորագրել է ավելի քան 3100 մարդ:
Իրավիճակի հրատապության պատճառով խնդրագիրն անցկացվեց մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում ՝ արտակարգ դրություն հայտարարելու սահմաններում: Չնայած խնդրագրի կարճ ժամանակին և ֆիզիկական ստորագրահավաքին, մեզ հաջողվեց հավաքել Չեխիայի քաղաքացիների մեծ թվով ստորագրություններ: Ընդհանուր առմամբ, ավելի քան 2000 ստորագրություն է հավաքվել գրավոր խնդրագրում ՝ «Խնդրագրի իրավունքի մասին» օրենքի համաձայն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում