«Ռոմա»-ն Սոֆիայում պարտվեց ԲԿՄԱ-ին. Մխիթարյանը հայտավորված չէր
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրում իտալական «Ռոմա»-ն արտագնա խաղում հյուրընկալվեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բուլղարական թիմին հաջողվեց հաղթանակ տոնել 3:1 հաշվով: «Ռոմա»-ի կազմում միակ գնդակը հեղինակեց իտալական ակումբի 18-ամյա ֆուտբոլիստը` Միլանեսը: Անկախ այս պարտությունից «Ռոմա»-ն դեռևս նախորդ տուրերում էր ապահովել իր տեղը Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր այս խաղի համար:
Եվրոպայի լիգայի հաջորդ փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 14-ին:
Կարծիքներ