ԼՂ-ում հուշարձանների ու սրբավայրերի պահպանման հարցը հույժ կարևոր է. Պուտին
Ռուսաստանի մարդասիրական ջանքերը պետք է գործադրվեն ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների: Այս մասին այսօր ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա անդրադարձել է նաև սրբավայրերի ու հուշարձանների պահպանության հարցին:
«Լեռնային Ղարաբաղում հուշարձանների ու սրբավայրերի պահպանման հարցը հույժ կարևոր է, բացի ՅՈւՆԵՍԿՕ-ից, այդ աշխատանքներում պետք է ընդգրկել նաև ՅՈւՆԻԵՍՖ-ը»,- ասել է նա:
ՌԴ նախագահը նաև նշել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է ապահովել անարգել մուտք Լեռնային Ղարաբաղի հուշարձանների ու սրբավայրերի տարածք:
Կարծիքներ