Դանակահարել էր էլեկտրիկին. Արարատի ոստիկանների բացահայտումը

Դանակահարել էր էլեկտրիկին. Արարատի ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 9-ին Արարատ քաղաքում դանակահարություն էր եղել։ «Վեդի» բժշկական կենտրոնից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արարատի բաժնում ստացվեց ժամը 13.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած վերքերով 53-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Տուժողը փակ բաժնետիրական ընկերություններից մեկի Արարատ քաղաքի մասնաճյուղում էր աշխատում և հենց ընկերության շենքում էլ տեղի էր ունեցել դանակահարությունը։ Դեպքի վայրի զննությամբ, նաև օպերատիվ հարցումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին ոչ միայն բացահայտման համար անհրաժեշտ մի շարք հանգամանքներ, այլև կասկածյալի ինքնությունը։ Նա տուժողի անմիջական պետն էր՝ Վեդիի բնակիչ, 33 տարեկան. շենքի երրորդ հարկում վիճել էր էլեկտրիկի հետ ու դանակահարել նրան։

Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արարատի բաժին՝ բերելով նաև դանակը։
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում