Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի վրա, եթե այն երկրի խորհրդարանի կողմից ընդունվի երեք ընթերցմամբ։
«Ես վետո կդնեմ այդ օրենքի վրա, ինչպես անում եմ այլ օրենքների նկատմամբ, որոնք հակասում են Եվրամիության ռազմավարությանը և հանձնարարականներին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զուրաբիշվիլին BBC-ին տված հարցազրույցում։
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետոն անհրաժեշտ է կիրառել, որպեսզի ժողովրդի ձայնը լսելի լինի:
Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հավանություն է տվել այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին, որին դեմ են արտահայտվել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք այն դիտել են խոչընդոտ Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման համար։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 83 պատգամավոր։
Կարծիքներ