«Reuters»-ին հարցազրույց է տվել ոչ թե Կոստանյանը, այլ՝ Հովհաննիսյանը, իսկ խոսքերն աղավաղվել են. ԱԳՆ պարզաբանումը
Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ԱԳՆ տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարել է, որ ԼՂ հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ։
Սակայն «Reuters» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել ոչ թե ԱԳ փոխնախարար Կոստանյանը, այլ Պարույր Հովհաննիսյանը, որի միտքը լրատվականը ներկայացրել է աղավաղված։
Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ նշելով, որ լրագրողն ընդունել է իր սխալը և շտկել հոդվածը։
Նշենք, որ «Reuters» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին իրենց հետ զրույցում ասել է՝ «Լեռնային Ղարաբաղի հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն «երկխոսություն պետք է հաստատվի»»:
Կարծիքներ