ԱԱԾ տնօրենին տեղափոխել են Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն. factor.am
Factor.am-ի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը սրտի նոպայով տեղափոխվել է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը Factor.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատվում Արմեն Աբազյանի առողջական վիճակը, ասաց. «Ես չեմ կարող տեղեկություն տալ՝ առավել ևս հեռախոսով»։
Հստակեցնող հարցին՝ Աբազյանը շարունակո՞ւմ է դեռ բժշկական կենտրոնում գտնվել, Միքայել Ադամյանն արձագանքեց. «Ես հրահանգ ունեմ հարցերի չպատասխանել»։ ԱԱԾ մամուլի կենտրոնից էլ թեմայի շուրջ փոխանցեցին. «Չենք կարող ասել»։
Կարծիքներ