«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ռազմական էքսպանսիային՝ տնտեսական ներխուժումը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ռազմական էքսպանսիային՝ տնտեսական ներխուժումը

«Կանխատեսելի էր, որ Արցախի Հանրապետության տարածքներ Թուրքիայի ռազմական էքսպանսիային հետեւելու էր նաեւ տնտեսական ներխուժումը: Այդ երկիրն Անդրկովկասում առաջին հերթին ցանկանում է ամրապնդվել տնտեսապես, որն այնտեղ ներկա գտնվելու ավելի երկարաժամկետ հիմքեր կապահովի նրա համար: Դրա ակնառու դրսեւորումներն առկա են Վրաստանում: Չնայած Արցախյան պատերազմը նոր է ավարտվել, եւ վաղ է խոսել դրա հետեւանքների վերացման մասին, սակայն Թուրքիան սկսել է գործուն քայլեր ձեռնարկել զավթած տարածքներում նաեւ իր տնտեսական ներկայությունն ունենալու ուղղությամբ: Նախորդ շաբաթ Թուրքիայի տնտեսական հարաբերությունների  հանձնաժողովը կազմակերպել էր «Թուրքիա-Ադրբեջան գործարար ֆորումը»: Թուրքական կողմն ակնկալում է Հայաստանի եւ Արցախի կառուցողական վերաբերմունքը: Սակայն խնդիրն այն է, որ թուրքական երկու պետությունները հեռու են կառուցողականությունից, նախ՝ կոշտ ռազմական հռետորաբանությամբ, ներքին կոմունիկացիաները փակ պահելով, ինչպես նաեւ պատերազմից մի քանի ամիս անց էլ մեծ թվով ռազմագերիներ պատանդ պահելով: Նման իրավիճակում անտրամաբանական է տնտեսական համագործակցության, առավել եւս՝ ագրեսիայի ենթարկված կողմի կառուցողականության մասին խոսելը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում