«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մշակվել է ծխելու դեմ պայքարի 2021-2025 թթ. ռազմավարությունը
«Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության վերջին՝ 2017 թվականի ուսումնասիրության, Հայաստանի18-69 տարեկան բնակչության 28 տոկոսը ներկայումս ծխում է, որից 27 տոկոսը ծխախոտ օգտագործում են ամեն օր: Ծխում են չափահաս տղամարդկանց 51,7 տոկոսը, իսկ կանանց՝ միայն 1,8 տոկոսը: Հայաստանում բարձր է նաեւ երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվող բնակչության թիվը: Խնդրին համակարգային լուծում տալու համար առողջապահության նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թվականների ռազմավարությունը: Շրջանառվող փաստաթղթով՝ ոլորտի լիազոր մարմինը ակնկալում է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել ծխախոտի օգտագործման եւ դրա ծխի ազդեցության քայքայիչ հետեւանքներից, ինչպես նաեւ ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից՝ դրանով նվազեցնելով ոչ վարակիչ հիվանդությունների ցուցանիշները»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ