Պաշտոնական այցով Անկարա է ժամանել Սոմալիի նախագահը

Պաշտոնական այցով Անկարա է ժամանել Սոմալիի նախագահը

Անկարայում կայացել է պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Այս մասին, ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Այցի շրջանակներում նախատեսված է Թուրքիայի և Սոմալիի նախագահների դեմ առ դեմ հանդիպում, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպումը, որին կմասնակցեն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները: