Ավտոբուսի անիվների տակ մնացած կինը հիվանդանոցում մահացել է
Հուլիսի 4-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի կանգառում, գրեթե ավտոբուսի անիվի տակ ընկած, մարմնական վնասվածքներով 43-ամյա կին է շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Հուլիսի 5-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 43-ամյա Մարգարիտա Մանուկյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն` հայտնում է Ոստիկանությունը։
Կարծիքներ