Բուդապեշտի մրցաշար․ Արթուր Շահինյանը պարտվեց քառորդ եզրափակչում

Բուդապեշտի մրցաշար․ Արթուր Շահինյանը պարտվեց քառորդ եզրափակչում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 87 կգ քաշային Արթուր Շահինյանը Բուդապեշտի մրցաշարի քառորդ եզրափակչում 6-4 հաշվով ցավալի պարտություն կրեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գոբաձեին։ Հայ ըմբիշն, այս կերպ, զրկվեց օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։

Շահինյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 6-2 հաշվով առավելության էր հասել խորվաթ Իվան Հուկելկի նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում