2022 թ. հունվարի 1-ից կկիրառվի աշխատանքի թույլտվության նոր համակարգն օտարերկրացիների համար
2022 թ. հունվարի մեկից կկիրառվի աշխատանքի թույլտվության նոր համակարգն օտարերկրացիների համար, հայտնում են Հայաստանի միգրացիոն ծառայությունից:
Միգրացիոն ծառայության կողմից մշակված համակարգն ամբողջությամբ էլեկտրոնային է, թվայնացված է թույլտվության տրամադրման ողջ գործընթացը, ինչը խնայելու է գործատուների ժամանակն ու դյուրացնելու է ընթացքը:
Փաստաթղթաշրջանառության ամբողջ ծավալները թվայնացված են, և գործատուն անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու է՝ դրանք համակարգ վերբեռնելու միջոցով:
Դյուրացված է վարչարարությունը, ընթացակարգը պարզեցված է:
Գործընթացի տարբեր բաղադրիչների ժամկետները կրճատվել են, ինչի շնորհիվ գործատուն օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն կկարողանա ստանալ մեկ ամսվա ընթացքում՝ ներկայում գործող երկու ամսվա փոխարեն:
Կարծիքներ