Գյումրիում գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել

Գյումրիում գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունվարի 20-ին, ժամը 20:44-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտակայքում գտնվող գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։46-ին, մարվել՝ 23։12-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում