Չեխիան նախատեսում է Ուկրաինա ուղարկել 152 մմ ծանր հրետանու արկեր
Չեխիան նախատեսում է Ուկրաինա ուղարկել 152 մմ ծանր հրետանու արկեր։ Այս մասին հինգշաբթի երեկոյան լրագրողներին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան։
«Եվրոպան պետք է պատրաստի և օգնություն ցուցաբերի Ուկրաինային՝ մեր դաշնակիցներին», - ասել է նա։ «Հաջորդ շաբաթ ես Չեխիայի Հանրապետության կառավարությանը կներկայացնեմ նյութեր, որոնց հիման վրա մենք Ուկրաինային կտրամադրենք 152 մմ հրետանային արկեր»։
Այս արկերը նախատեսված են հաուբիցների համար։ Ավելի վաղ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Յանա Ցեխմեյստերովան հայտնել էր Ուկրաինա արկեր ուղարկելու ծրագրերի մասին։
Կարծիքներ