Մարզահրապարակ և խաղահրապարակ՝ Մարգահովիտ համայնքում

Մարզահրապարակ և խաղահրապարակ՝ Մարգահովիտ համայնքում

ՀՀ Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական ներդրմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Լոռու մարզպետարանի և «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ Մարգահովիտ համայնքում կառուցվել է մարզահրապարակ և խաղահրապարակ՝ նպատակ ունենալով ապահովել ավելի լավ կրթական միջավայր և խրախուսել առողջ ապրելակերպը համայնքում: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: 

 

Աշխատանքներն իրականացվել են Մարդկության անվտանգության Grassuoots ծրագրի շրջանակներում: Ներդրումը կազմել է ավելի քան 19 հազար ԱՄՆ դոլար: Խաղահրապարակի հանդիսավոր բացման արարողությանը ներկա են եղել Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, նախարարության, մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքի, հասարակական կազմակերպության, Մարգահովիտի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչեր, հյուրեր:

 

Մարզի ղեկավարի և իր անունից Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային և Ճապոնիայի կառավարությանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը՝ նման կարևոր ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Նա ընդգծել է նաև «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության մեծ ներդրումը ծրագրի կյանքի կոչման հարցում: Վարչության պետը հույս է հայտնել, որ Ճապոնայի դեսպանատան հետ համագործակցությունը կշարունակվի՝ ծնունդ տալով մարզում նորանոր արդյունավետ ծրագրերի իրականացմանը:

 

Խաղահրապարակում ու մարզահրապարակում տեղադրվել են մարզասարքեր նաև համայնքի և դպրոցի ներդրմամբ: Խաղասարքեր ձեռք են բերվել նաև ներառական կրթություն ստացող երեխաների համար՝ կարևորելով նրանց ինտեգրումն ու լիարժեք կրթության ապահովումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում