Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է հայտնում Աշտարակի բանկերից մեկում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին

Աշտարակ քաղաքի բանկերից մեկում հուլիսի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է յոթ քաղաքացի. Նրանցից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված տուժածներից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի:
Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 6-ին ժամը 09:07-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղից հիվանդներից մեկը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Կարծիքներ