TRT-ի կողմից Էրդողանին վերագրվող ձևակերպումները Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրքական TRT հեռուստաընկերության ռուսալեզու տելեգրամյան ալիքի վերագրած ձևակերպումը, իբր` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պլանավորվող ռազմական գործողությունների մասին, կեղծ է։
ԱՄՆ-ում գործող «Թուրքական տանը» լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում Էրդողանը նման ձևակերպում չի արել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Սաբահ»-ի փոխանցմամբ՝ Էրդողանն ի պատասխան լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական գործողության վերաբերյալ հարցին, մասնավորապես, նշել է.
«Նախ, կարևոր է նշել, որ Փաշինյանի մասնակցությունը իմ երդման արարողությանը կարևոր էր: Մենք արդեն մեր շնորհակալությունն ենք հայտնել նրան այդ առթիով։ Այս վերջին իրադարձությունը Փաշինյանի, Հայաստան պետության հետ կապված չէ։ Սա կապված է Ղարաբաղում հայ զինյալների որոշակի խմբի հետ։ Նախագահական ընտրություններ անցկացնելու նրանց փորձը լուրջ մտահոգություն էր և՛ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի համար։ Որովհետև Ադրբեջանը այս իրադարձությունը դիտեց որպես «առկա գործընթացը կացնահարելու միտում»։
Կարծիքներ