Օրվա ընթացքում գրանցվել է մինչեւ 9 կմ առաջխաղացում. ՌԴ ՊՆ

Օրվա ընթացքում գրանցվել է մինչեւ 9 կմ առաջխաղացում. ՌԴ ՊՆ

ՌԴ ուժերը հարձակողական գործողությունների ընթացքում լիարժեք հսկողություն են սահմանել Պավլովկա, Նիկոլսկոյե, Բլագոդատնոյե, Վոդյանովկա եւ Վլադիմիրովկա բնակավայրերի նկատմամբ: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Օրվա ընթացքում գրանցվել է մինչեւ 9 կմ առաջխաղացում: Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը, շարունակելով հարձակողական գործողությունները, ազգայնականներից ազատագրել է Պոպասնայա քաղաքը: Մարտի 13-ի առավոտյան մեծ հեռավորության գերճշգրիտ զենքով հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերին Ստարիչի բնակավայրում եւ Յավորովսկի հրաձգարանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում