Պելեգրինիի գոլը Ռոմային փրկեց պարտությունից Ուդինեզեի դեմ խաղում

Պելեգրինիի գոլը Ռոմային փրկեց պարտությունից Ուդինեզեի դեմ խաղում

Սերիայի 29-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ։


15-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Նահուել Մոլինան։ Ավելացված ժամանակի երրորդ րոպեին Լորենցո Պելեգրինին դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ «Ռոմային» փրկելով պարտությունից, գրում է armsport.am-ը:

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որակազրկման պատճառով չմասնակցեց այս հանդիպմանը։


«Գայլերը» վաստակեցին 48 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։ «Ուդինեզեն» 30 միավորով 14-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում